Լրահոս
Օրվա լրահոսը

«Զինված հեղաշրջման փորձ անգամ չի եղել․ վարչապետը գլխատում է բանակը»․ Էդմոն Մարուքյան

Փետրվար 26,2021 12:43

«Ի՞նչ է նշանակում ռազմական հեղաշրջում։ Մեր ժողովրդին խաբել են, մանիպուլացրել, միջազգային հանրությանն էլ են ստել ու մանիպուլացրել, որպեսզի ստանան աջակցություն։ Ռազմական հեղաշրջումը նշանակում է, որ զինված ուժերը քաղաքացիական իշխանությունը վերցնում են իրենց ձեռքը, քաղաքացիական իշխանության ղեկավարներին էլ՝ կալանավորում ու զորքեր հանում փողոցներ»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբը հայտարարությամբ հանդես եկավ եւ պահանջեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, նա էլ «ֆեյսբուքյան» գրառմամբ նշեց, թե դա համարում է ռազմական հեղաշրջման փորձ: Մարուքյանը շեշտեց․ «ՀՀ-ում անգամ դրա փորձ չի եղել, եւ վարչապետը մանիպուլացնում է ԳՇ հայտարարությունը, որպեսզի օգտագործի ի շահ իրեն եւ համախոհություն գտնի քաղաքացիների շրջանում։ Զինված ուժերը չեն արել ռազմական հեղաշրջման փորձ եւ քրեորեն հետապնդելի որեւէ տարր չկա ԳՇ հայտարարությունում։ Ես դեմ եմ զինված հեղաշրջմանը, բայց դրա փորձն անգամ չի եղել։ Եթե տանկերը հանեին փողոց, ես կլինեի դրա հակառակ կողմում։ ԳՇ հայտարարությունը ծնվել է մի պատճառով, որովհետեւ վարչապետը գլխատում է զինված ուժերը հետեւողական կերպով։ ԵՍ ԶՈՒ-ում կոռումպացված եւ թալանչի գեներալի չեմ ճանաչում, բացի այդ՝ այսքան ժամանակ որեւէ գեներալ չի դատվել։ Վարչապետը դեմ է դուրս եկել իր իսկ կողմից կոչումների արժանացածներին»։

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց, թե զինված ուժերում դեռեւս կան նախորդ իշխանության կամակատարներ համարվող բարձրաստիճան սպաներ։

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728