Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե իրենք վերադարձրել են Լեռնային Ղարաբաղի պատերազմում գերեվարված Հայաստանի բոլոր քաղաքացիներին, և իրենց մոտ պահվում են միայն «ահաբեկիչներ և դիվերսանտներ»:
«Ռազմագերիներին, որոնք պահվում էին մեզ մոտ, մենք նրանց վերադարձրել ենք: Ընդ որում, մենք վերադարձրել ենք ավելի շուտ, քան նրանք՝ մեզ: Այդ մարդիկ (խոսքը այս պահին Ադրբեջանում պահվող հայերի մասին է-խմբ.) այդ խմբին չեն դասվում. դրանք ահաբեկիչներ են և դիվերսանտներ, և Հայաստանի կամ ցանկացած այլ երկրի կողմից ցանկացած շահարկում տեղին չէ»,- ասել է Ալիևը միջազգային լրատվամիջոցների համար հրավիրված մամուլի ասուլիսում:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ