Բաքուն Լեռնային Ղարաբաղի Ֆիզուլիի շրջանում սկսել է միջազգային օդանավակայանի շինարարության աշխատանքները և նախատեսում է այն շահագործման հանձնել այս տարվա աշնանը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը միջազգային լրատվամիջոցների համար հրավիրված մամուլի ասուլիսում:
«Ինչ վերաբերում է Ֆիզուլիի օդանավակայանին, աշխատանքներն արդեն սկսվել են: Մենք օպերատիվ կերպով սկսել ենք (լուծել-խմբ.) ականազերծման հետ կապված հարցերը, քանի որ առաջին հերթին այնտեղ պետք է մաքրել տարածքը. այդ գործընթացն արդեն մոտ է ավարտին: Եվ օպերատիվ ժամկետներում օդանավակայանը շահագործման կհանձնվի»,- ասել է Ալիև՝ հավելելով, որ եթե ամեն ինչ ընթանա ըստ ծրագրվածի, ապա աշնան սկզբին այն արդեն շահագործման կհանձնվի:
Ալիևը նաև հայտարարել է, թե Հայաստանն իրենց չի փոխանցել ականապատ դաշտերի քարտեզները, ինչը, ըստ նրա՝ «կարելի է համարել ռազմական հանցագործություն»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ