Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակը նույնպես արձագանքել է ներհայաստանյան իրադարձություններին

Փետրվար 26,2021 12:34

Ermenihaber. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը ևս դատապարտել է Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները։ Այս մասին նա գրառում է արել Twitter-ում։

«Դատապարտում ենք Հայաստանում տեղի ունեցած հեղաշրջման փորձը: Հեղաշրջումները միշտ ընդհատել են ժողովրդավարական գործընթացները և քաոսի պատճառ դարձել»:

Նա հույս է հայտնել, որ Հայաստանում իրավիճակն անմիջապես կկարգավորվի։

Նշենք, որ Թուրքիայի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ՝ այդ թվում նաև արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» մամուլի խոսնակ Օմեր Չելիքն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդոդանի աշխատակազմի հանրային կապերի բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը դատապարտել են Հայաստանում տեղի ունեցած, այսպես կոչված, հեղաշրջման փորձը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728