Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբևէ չեմ հանդիպել Թուրքիայի կողմից այսչափ մեծ արձագանքի ՀՀ ներքաղաքական կյանքին, գուցե տեղի ունեցողը արտաքին քաղաքականության ոլորտում է». Վարուժան Գեղամյան

Փետրվար 26,2021 11:30

Թուրքագետ Վարուժան Գեղամյանի ֆեյսբուքյան գրառումը

Երեկ ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի՝ ՀՀ վարչապետի հրաժարականի պահանջի հրապարակումից հետո հարևան Թուրքիայում սկսվեց հայտարարությունների «շքերթ»։

Ես երբևէ իմ մասնագիտական ողջ կյանքի ընթացքում չեմ հանդիպել Թուրքիայի կողմից այսչափ մեծ արձագանք Հայաստանի ներքաղաքական կյանքին։ Իսկ գուցե այսպես եղավ այն պատճառով, որ տեղի ունեցողը արտաքին քաղաքականության ոլորտում է…

Եւ այսպես, Գլխավոր շտաբի հայտարարությունը «հեղաշրջման փորձ» են որակել.

– Թուրքիայի ԱԳ նախարար Մ. Շավուշօղլուն

– Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական և խոսնակ Ի. Քալընը

– Իշխող ԱԶԿ կուսակցության խոսնակ Օ. Չելիքը

– Թուրքիայի նախագահի հանրային կապերի վարչության պետ Ֆ. Ալթունը

– Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Գ. Փայլանը

Ինչպես գիտեք, երեկվա հայտարարությանը «հեղաշրջում» որակումն է տվել ևս մեկ մարդ և այդ մարդը ՀՀ վարչապետն է։ Որևէ այլ պետություն, միջազգային կառույց այդպիսի մեկնաբանություն չի տվել։

Կարծում եմ՝ շատ մեկնաբանելու կարիք չկա նրանց համար, ովքեր կարողանում են կարդալ քաղաքական տեքստեր։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728