ԱԺ անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի ֆեյսբուքյան գրառումը
Ամենամեծ սխալը, աշխարհի առաջ զինվորականներին ու զինվորական վաստակը ոչնչացնելն է, արժեզրկել ու նվաստացնելն է:
Հիմա էլ լուրեր է տարածվում, որ Օնիկ Գասպարյանը գնացել է գործարքի գումարի դիմաց: Ամո՛թ է, մի՛ արեք…
Ի դեպ, բանակի բոլոր գնումներով զբաղվում է ՊՆ-ն …
Ո՞ւր է այն պատասխանատուն, ով չի գնել տարրական անհրաժեշտության զրահաբաճկոնները:
Օնիկ Գասպարյանի պահանջով ներկայացված անհրաժեշտության պարագաներ ու ռազմամթերք անգամ չէին հասցնի գնել, քանի որ կարճ ժամանակահատված է, որ ԳՇ պետ է, հարցրեք նախորդ նշանակվածներին, ինչո՞ւ նպատակային չի ծախսվել գումարը, ինչո՞ւ չի գնվել զրահաբաճկոն անգամ, ինչո՞ւ չի գնվել բավարար քանակի ԱԹՍ և այլն:
Կարդացեք նաև
Օնիկ Գասպարյանի նշանակումից օրեր անց եղավ հուլիսյան կարճաժամկետ պատերազմը Տավուշում, մինչև վերադասավորվեցին՝ եղավ մեծ պատերազմը: Ի դեպ, որպես մի քիչ ծանոթ մարդ, եթե անգամ ցուցակ էլ ներկայացրել է, ապա էդ գումարը Ջանջուղազյանի ձեռքից պոկելը մի տարի կտևի ու հետն էլ հազար «սրբի» դուռ պետք է ընկնես…
Վստահ եմ՝ չի էլ տրամադրվել հուլիսյանից հետո, երբ կարելի էր հասկանալ որտե՞ղ են խորշերը…
Առավոտ կանուխ մամուլը քրքրելուց հետո թեթև ակնարկ…
Մեր պատերազմը չի ավարտվել, բայց բանակի կազմաքանդումը վերջնական փուլի եք մղում…
Չեմ ասում, որ բանակը գործ ունի քաղաքականության մեջ, բայց ցավոք քաղաքականությունը վաղուց է տարվել բանակ ու չի էլ հանվել, մեղավորը տանողը և այնտեղից չհանողն է, թե՞ օգտվողը…
Հարցեր են, որոնք պատասխան չեն ակնկալում, այլ մտածել…
Պատճառն անտեսող և հետևանք գնահատող մարդի՛կ, հիմա շրջահայացություն է պետք:
Բարի առավոտ…