Լրահոս
Օրվա լրահոսը

Հիմա երկրին անհրաժեշտ է ամբողջական ազգային միասնություն, մի կողմ թողեք բոլոր մեղադրանքները և ջախջախիչ պարտությունից հետո սկսեք համախմբել ժողովրդին. Ավիգդոր Էսկին. «Ժամանակ»

Փետրվար 26,2021 10:28

«Ժամանակ»-ի զրուցակիցն է իսրայելցի հայտնի հրապարակախոս, հասարակական գործիչ, փորձագետ Ավիգդոր Էսկինը։

Ի՞նչ եք կարծում՝ պատերազմում կրած պարտությունը պայմանավորվա՞ծ էր նրանով, որ Հայաստանը չուներ այնպիսի դաշնակից, ինչպիսին ԱՄՆ-ն է Իսրայելի համար և Թուրքիան՝ Ադրբեջանի։

– Ոչ։ Պարտության պատճառները զուտ ներքին էին: Հայաստանում սոցիալական հիերարխիայի բոլոր մակարդակներում մարդիկ աղետալի կերպով կտրվեցին իրականությունից: Հայկական լրատվամիջոցների վստահելիության մակարդակը հիասթափեցուցիչ կերպով ցածր է դարձել, ինչը հատկապես վնասակար էր պատերազմի օրերին: Լսեք, թե ինչ են ասում հայ քաղաքական գործիչները: Ոմանք մեղադրում են վարչապետ Փաշինյանին Հայոց ցեղասպանության, Թուրքիայի ու Ադրբեջանի հետ դավադրության մեջ: Մյուսները Քոչարյանին մեղադրում են Թուրքիայի հետ ինչ-որ համաձայնության մեջ: Այս «թունավոր առասպելները» թույլ չեն տալիս վերլուծել կատարվածը և որոշել կառուցողական վեկտորները:

Քանի որ ակտիվորեն հետևում եք իրադարձություններին, ի՞նչ կանխատեսումներ ունեք ապագա գործընթացների հետ կապված։

– Գարնան մոտենալուն պես բողոքի ցույցերը կարող են ընդլայնվել: Ես ուշադիր հետևում եմ նրանց կոչերին, և այնտեղ ոչ մի ծրագիր չկա: Միայն «Հայաստանն առանց Փաշինյանի»: Հիմա երկրին անհրաժեշտ է ամբողջական ազգային միասնություն: Մի կողմ թողեք բոլոր մեղադրանքները և ջախջախիչ պարտությունից հետո սկսեք համախմբել ժողովրդին: Անհրաժեշտ է զարգացման դրական հարթակ, այլ ոչ թե փոխադարձ մեղադրանքներ: Ես վստահ չեմ, որ իրատեսական են նման ցանկությունները, բայց դրանք իմ բարեմաղթանքներն են Հայաստանին:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728