«Դարի ղողանջ» հիմնադրամի նախաձեռնած «105 ռոյալ» նախագիծը, որը պետք էր դեռևս 2020 թվականին դառնար իրականություն, բավականին բուռն քննարկումների առիթ դարձավ օրեր առաջ:
«105 ռոյալ» նախագծին նվիրված տաղավարի լուսանկարը համացանցում հայտնվելուց հետո մայրաքաղաքի բնակիչներն իրենց դժգոհությունը հայտնեցին՝ նշելով՝ մայրաքաղաքի կենտրոնում չեն ցանկանում տեսնել տվյալ տաղավարը, իսկ ահա ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Նուարդ Վարդանյանն էլ ֆեյսբուքյան էջում նշել էր, որ 34 այլ ավագանու անդամների հետ միասին հայտնել են դիմում-բողոք, որպեսզի ապամոնտաժվի այս տաղավարը: Ինչին ի պատասխան՝ քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնեց, որ Շառլ Ազնավուրի հրապարակում տեղադրված տաղավարը միջոցառումների ավարտից հետո ապամոնտաժվելու է:
Քաղաքացիները սոցիալական ցանցերում նաեւ հորդորում էին ռոյալների ձեռք բերման գումարներն ուղղորդել արցախյան պատերազմին մասնակցած զինվորների առողջական խնդիրները լուծելուն:
«Դարի ղողանջ» բարեգործական հիմնադրամի տնօրեն եւ «105 ռոյալ» նախագծի հեղինակ Արթուր Հովհաննիսյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հայտնեց, որ ապրիլի 24-ին 105 ռոյալները չեն լինի Ծիծեռնակաբերդի բարձունքում. «Կորոնավիրուսի հետ կապված՝ ճանապարհները լիարժեք դեռ չեն բացվել, և վտանգ կա, որ ապրանքը ժամանակին տեղ չհասնի, լինեն խնդիրներ: Մենք քաղաքապետարանի թույլտվությամբ մարտի 2-ից Շառլ Ազնավուրի հրապարակում տեղադրելու ենք ռոյալ և հայտարարում ենք մշակութային վերազինման տարի: Միջոցառմանը մասնակցելու են տարբեր երաժշտական դպրոցների սաներ, Երևանի պետական կոնսերվատորիայի ուսանողները, Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ»:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: