Լրահոս
Օրվա լրահոսը

Այս իշխանության պարագայում ուղղակի անլուրջ է հրապարակային խոսել պետության ապագայի ու անելիքների մասին. Արտակ Զաքարյան

Փետրվար 26,2021 10:07

ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը

Հարգելի բարեկիրթ և մտածելու ընդունակ մարդիկ։
Ստացվել է այնպես, որ մեր երկրում հրապարակային առողջ միտքն ու բանական խոսքը գրեթե վերացել է, կամ էլ ուղղակի կորչում է օրվա հայհոյախառը և սկանդալային լրատվական հոսքերում։ Մարդիկ կարդում են ոչ թե այս կամ այն խնդրի լուծման մասին առաջարկներ, այլ սկանդալային լուրեր և վիրավորական փոխադարձ արձագանքներ։

Շուրջ երեք տարի իշխանությունները հիմարություններ ու մառազմ են դուրս տալիս, իսկ վերջին պատերազմից հետո նույնիսկ ընդդիմության նյարդերն են տեղի տվել, և բոլորն անցել են հայհոյախառը, վիրավորական ծաղրուծանակի։

Սա բերել է մի իրավիճակի, որտեղ հրապարակային քաղաքականությունն ամբողջովին արժեզրկվել է։

Սակայն դա չի նշանակում, թե մենք այլևս չպետք է, կամ չենք մտածում մեր երկրի ու ժողովրդի ամենացավոտ պրոբլեմների մասին։ Չի նշանակում, որ մեր քաղաքացիները միայնակ են մնացել իրենց հոգսերի հետ, չի նշանակում, թե այլևս Արցախի հիմնահարցը հետին պլանում է։

Ելքեր կան, և դրանք բազմազան են։ Սակայն հավատացեք, որ այս իշխանության պարագայում ուղղակի անլուրջ է հրապարակային խոսել պետության ապագայի ու անելիքների մասին։ Սրանցից պետք է օր առաջ ազատվել, ինչպես առողջ օրգանիզմն ազատում են թարախապալարից։

Դրանից հետո միայն քաղաքական դաշտը կմաքրվի, կզուլալվի քաղաքական միտքը և վեր կհանվեն ապագայի բոլոր անելիքները։
Ամեն ինչ լավ է լինելու, նորից վերականգնվելու է առողջ քաղաքական բանավեճը, ունենալու ենք լավ կառավարում, հասկանալի և կայուն զարգացում, ապահով և անվտանգ հասարակություն, հարգալից հարաբերություններ, մաքուր լեզվամտածողություն և բարեկիրթ միջավայր։

Մինչ այդ մեր շարքերից պետք է արմատախիլ արվի դավաճանության, նիհիլիզմի, ներքին թշնամանքի ու անհանդուրժողականության աղբյուր հանդիսացող այս չարորակ իշխանությանը։

Մեր ժողովուրդն արժանապատիվ ժողովուրդ է և արժանի չէ այսպիսի խայտառակ իշխանությունների։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728