Լրահոս
Օրվա լրահոսը

Իսկ հրաժարականը պահանջողներն ովքե՞ր են՝ ժողովուրդ չե՞ն. «Հրապարակ»

Փետրվար 26,2021 09:43

Մեկ ելույթի մեջ ինչքա՞ն սուտ, մանիպուլյացիա, կեղծիք, երեսպաշտություն կարող է լինել։ Նիկոլ Փաշինյանի ելույթի յուրաքանչյուր տողին կարելի է տասնյակ առարկություններ բերել։ Ցույց տալ, թե ինչպես է խաբում եւ մոլորեցնում իրեն հավատացող մարդկանց, ինչպես է քծնում անգրագետ ամբոխին ու վիրավորում իր հրաժարականը պահանջող գրագետներին։

Մի կողմից ասում է՝ «ով վեր է կենում՝ հրաժարական է պահանջում», ապա անմիջապես՝ «բայց ինձ ժողովուրդն է ընտրել, թող ժողովուրդն էլ իմ հրաժարականը պահանջի»։ Իսկ հրաժարականը պահանջողներն ովքե՞ր են՝ ժողովուրդ չե՞ն։ Թե՞ անանուն-անհասցե ժողովրդին սեր խոստովանելն ու քծնելը հարմար է, իսկ գրագետ մարդկանց մեղադրանքներին ու հարցերին պատասխանելը՝ անհարմար։

Ինչքա՞ն կարելի է խեղաթյուրել իրականությունը՝ բանակի, պատերազմի, պարտության մեղավորների, հետպատերազմական իրավիճակի, իր հրաժարականի ու արտահերթ ընտրությունների թեմաները խաղարկել ու շահարկել։ Եվ մինչեւ ե՞րբ է ամեն մի նեղ իրավիճակում կոչ անելու, որ իր կողմնակիցները հավաքվեն հրապարակում։

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728