Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը կարող է հերթական «կռուտիտն» անել ու հրաժարական չտալ, բայց դե դա էլ իր լիմիտն ունի

Փետրվար 25,2021 22:57

Փաստաբան Կարեն Մեժլումյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է.

«Նիկոլ Փաշինյանը որպես վարչապետ ընտրված լինելով Ազգային ժողովի կողմից,  միշտ հայտարարել է, որ հրաժարական կտա միայն ժողովրդի պահանջով։

Այս հայտարարությունից հետո միշտ հարց էր ծագում՝ քանակային առումով, որն է մարդկանց այն զանգվածը, որի պահանջը Փաշինյանի համար ժողովրդի պահանջ է։

Այսօր Հանրապետության Հրապարակի հավաքում Փաշինյանը փաստացի տվեց այդ հարցի պատասխանը՝ իր որոշումները փոխելով և մի քանի որոշում կայացնելով ժողովրդի պահանջով, մասնավորապես՝ 1. նա ցանկանում էր արտահերթ ընտրությունների օր հայտարարել, սակայն ժողովրդի պահանջով հրաժարվեց, 2. ժողովրդի պահանջով հրաժարվեց թավշյա հեղափոխության թավիշից, թեև նախկինում միշտ հայտարարում էր, որ ինքը իշխանության է եկել թավշյա հեղափոխությամբ, ժողովուրդն իրեն լիազորել է թավիշ կիրառել և ինքը չի կարող հակառակն անել։

Վերը նշվածից հետևում է, որ այսօր Հանրապետության Հրապարակում հավաքված ժողովուրդը քանակային առումով այն զանգվածն է, որի որոշումներն, ըստ Նիկոլ Փաշինյանի, ժողովրդի որոշում է։

Ըստ Daniel Ioannisyan-ի հրապարակման՝ 16։30-ի դրությամբ Հանրապետության Հրապարակում գտնվել է 10200 մարդ։ Հղումը՝ մեկնաբանությունում։

Նիկոլ Փաշինյանի կողմից՝ իրեն պահանջ ներկայացնելու Ժողովրդի քանակի որոշակիացումը, ժողովրդի անունից նրա հրաժարականը պահանջելու լավագույն հնարավորություն է ընդդիմության համար. – անհրաժեշտ է հավաք անել, որին կմասնակցի ավելի քան 10200 մարդ (ցանկալի է՝ 15000-ից ավել) և, եթե այդ հավաքում ժողովուրդը որոշում կայացնի Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջելու մասին՝ այդ պահանջը պետք է հասցնել նրան։

Իհարկե, Փաշինյանը կարող է հերթական «կռուտիտն» անել ու հրաժարական չտալ, բայց դե դա էլ իր լիմիտն ունի»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728