Արցախի հերոս, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանի հայտարարությունը
Հարգելի ժողովուրդ,
Միշտ հպարտությամբ եմ կրել հաղթանակած բանակի սպայի ուսադիրները։
Այսօր առավել քան երբևէ ինձ պարտավորված եմ զգում կանգնել Հայոց Զինված ուժերի կողքին, քանի որ Հայրենիքը գտնվում է օրհասական վիճակում։
Կարդացեք նաև
Իմ համերաշխությունն եմ հայտնում ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի և բանակային միավորումների հրամանատարական կազմի կողմից բարձրացված պահանջին։
Հայրենիքի ճակատագրով մտահոգ իմ բոլոր մարտական և զինակից ընկերներին կոչ եմ անում դրսևորել միասնականություն և խոհեմություն՝ այս դժվարին կացությունից պատվով դուրս գալու համար։
Սամվել ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Արցախի հերոս, գեներալ-մայոր