Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Աջակցում ենք հայոց բանակին՝ որպես ազգային պետության ինքնիշխանության, անվտանգության և տարածքային ամբողջականության երաշխավորի․ «Ի գործ» նախաձեռնություն

Փետրվար 25,2021 22:25

Հարգելի՛ հայրենակիցներ,

Ստեղծված վտանգավոր իրավիճակից ելնելով՝ հայտարարում ենք, որ աջակցում ենք հայոց բանակին՝ որպես ազգային պետության ինքնիշխանության, անվտանգության և տարածքային ամբողջականության երաշխավորի:

Հույս ենք հայտնում, որ ստեղծված իրավիճակում բանակի դիրքորոշումը բխում է բացառապես Հայաստանի ազգային-պետական շահերի գերակայությունից. բանակը չի կարող գործել որևէ անձի կամ քաղաքական խմբի շահերի սպասարկման դիրքերից:

Կոչ ենք անում բոլոր կողմերին զերծ մնալ բռնություններից, սադրանքներից, ապակայունացնող կոչերից ու հայտարարություններից:

Կարին ՏՈՆՈՅԱՆ
Արսեն ԳՐԻԳՈՐՅԱՆ
Գևորգ ՊՈՂՈՍՅԱՆ
«Ի գործ» նախաձեռնություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728