ՄԱԿ-ում անհանգստացած են Հայաստանի իրադարձություններով և կողմերին կոչ են անում զսպվածություն ցուցաբերել ու քաղաքական տարաձայնությունները լուծել երկխոսության միջոցով: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:
«Այն, ինչ մենք տեսնում ենք Հայաստանում, մեզ չափազանց մտահոգում է: Շատ կարևոր է, որպեսզի բոլոր կողմերը պահպանեն հանդարտություն: Մենք կոչ ենք անում ցուցաբերել զսպվածություն, նաև կոչ ենք անում ներառական երկխոսություն սկսել լարվածությունը թուլացնելու և քաղաքական տարաձայնությունները լուծելու համար»,- ասել է Դյուժարիկը:
Նա հավելել է, որ դա պետք է անել սահմանադրության և ժողովրդավարական գործընթացի նկատմամբ լիարժեք հարգանք ցուցաբերելով:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ