Լրահոս
Օրվա լրահոսը

Միմիայն ներկայիս իշխանություններն են պատասխանատու․ մի՛ փնտրեք այլ երևակայական պատճառներ․ Արեգ Միքայելյան

Փետրվար 25,2021 21:55

Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանի ֆեյսբուքյան գրառումը

Սիրելի հայրենակիցներ, մեր երկրի համար շատ օրհասական պահ է։ Ցավոք, ոչ բոլորն են հասկանում պահի կարևորությունը, և ոմանք շարունակում են պաշտպանել ներկայիս ձախողված իշխանություններին։

Պետք է մի բան հասկանալ (հատկապես դիմում եմ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցներին)․ եթե 2018թ․-ից սկսած ժողովուրդը խաղաղ ու համբերատար հանդուրժում էր կառավարության բոլոր արարքները (լավ թե վատ), ապա հիմա որևէ մեկը պարզապես չի կարող չնկատել բոլոր ձախողումները, մանավանդ պատերազմի հետ կապված։ Հենց ներկայի մասին է, անցյալը մի՛ վկայակոչեք, հենց ներկայիս ձախողումների մասին է։

Հարց է առաջանում, դուք ի՞նչն եք պաշտպանում, ո՞ւմ եք պաշտպանում։ Մի՞թե լավ լինելու դեպքում մարդիկ հանկարծ կորոշեին հակառակ գնալ իրենց իսկ շահերին։ Իսկ դուք, եթե նույնիսկ այսօր մի տաքուկ տեղ եք զբաղեցրել, մի՛ խաբվեք դրան․ եթե երկրում ամեն ինչ վատ է, չի կարող լավ լինել նաև ձեզ համար։

Դա խաբուսիկ է։ Սթափվե՛ք, հետո տեղ չեք գտնելու մեր հասարակության մեջ, նման բանը չի ներվում, նման բանը չի մոռացվում։ Զոհերի ու հաշմանդամների, ավերածությունների, տարածքային կորուստների, սկսվող տնտեսական ճգնաժամի և այլ չարիքների համար միմիայն ներկայիս իշխանություններն են պատասխանատու։ Մի՛ փնտրեք այլ երևակայական պատճառներ։ Ու մի՛ խաբեք ու մի՛ խաբվեք նախկիններ ասելով, հիմա ներկա ժողովուրդն է, հենց մենք ենք, շուտով հենց դո՛ւք նախկին կդառնաք։ Ձեր երեխաներին մի՛ զրկեք ապագայից։ Առանց այն էլ շատ ծանր է հիմա։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728