Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը Հայաստանի կանանց 76-րդ առաջնության բարձրագույն խմբի մրցաշարի մասնակիցները ավարտեցին մրցապայքարը:
Եզրափակիչ տուրում կանանց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանը հաղթանակ տոնելով Վերոնիկա Խաչատրյանի նկատմամբ ինը հնարավորից 6,5 միավորով նվաճեց երկրի չեմպիոնի կոչումը: Դրան մեծապես նպաստեց կանանց միջազգային վարպետ Սիրանուշ Ղուկասյանը, որը համառ պայքարում 88-րդ քայլում պարտության մատնեց չեմպիոնուհու կոչման մյուս ռեալ հավակնորդ Մարիա Գեւորգյանին:
Արծաթե մեդալը նվաճեց Մարիամ Մկրտչյանը (6,0 միավոր), իսկ Մարիա Գեւորգյանը ( նույնպես 6,0) եզրափակեց մեդալակիրների եռյակը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ