Լրահոս
Օրվա լրահոսը

Զորակցում եմ մեր Զինված ուժերի անմիջական ղեկավարությանը․ ՀՀ փաստաբանների պալատի նախագահ

Փետրվար 25,2021 21:26

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի ֆեյսբուքյան գրառումը

Հարգելի հայրենակիցներ,
Այսօր իշխանական որոշ ներկայացուցիչներ Զինված ուժերի անմիջական ղեկավարության հայտարարությունը որակեցին որպես զինված հեղաշրջման փորձ: Մինչդեռ դա այդպես չի կարող լինել:

Եթե ինքներս մեզ այսպիսի հարց տանք, ինչ պետք է անեին Զինված ուժերը, եթե օրինակ պարզեին, որ Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնատար անձինք իրենց վարքագծով ռազմական սպառնալիք են ստեղծում Հայաստանի Հանրապետության համար:

Մենք լավ գիտենք, որ ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածը Զինված ուժերի վրա է դնում Հայաստանի Հանրապետության սահմանները և անվտանգությունը պաշտպանելու պարտականությունը: Իսկ «Պաշտպանության մասին» օրենքի 15-րդ հոդվածի համաձայն՝ Զինված ուժերը որպես իրենց առջև դրված խնդիր պետք է բացահայտեն ռազմական սպառնալիքները և դրանց դիմակայեն:

Այս պայմաններում Զինված ուժերի անմիջական ղեկավարության հայտարարությունը դիմակայման ամենանվազ և ամենափափուկ գործողությունն էր: Մինչդեռ կարող էր նաև ավելի կոշտ գործողություն լիներ՝ կապված սպառնալիքի չափից:

Այս պարագայում, ճիշտ է, Զինված ուժերը պետք է պահպանեն, դրսևորեն քաղաքական չեզոքություն, սակայն ստեղծված իրավիճակում կարծում եմ, որ դիմակայման նման վարքագիծն ընդունելի է և իրավաչափ:

Այնպես, որ ես զորակցում եմ մեր Զինված ուժերի անմիջական ղեկավարությանը:
Լավ մնացեք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728