Ոստիկանության պետի նախկին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Գագիկ Համբարձումյանի, արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանի հայտարարությունը
Հայաստանի ոստիկանության հարգելի սպաներ ու շարքայիններ,
Մոտեցավ պատմական պահը ազատվելու հայրենիքի դավաճանից ու վերջ դնելու թրքաբարո իշխանավորների կապանքներին:
Դա գիտակցեցին երկրի զինված ուժերը, որի ղեկավարությունը, հանձինս գլխավոր շտաբի, կտրուկ պահանջեցին գլխավոր պետական դավաճանի հրաժարականը:
Հարգելի կոլեգաներ,
Կարդացեք նաև
Այս պահին դուք եք մնացել այն միակ պատվարը, որի թիկունքում է պատսպարվել գլխավոր ստահակը: Ժամանակն է՝ գիտակցեք ձեր պատմական հնարավորությունը, թոթափեք կույր հնազանդությունը ու չկատարեք պետական դավաճանի դրածո ձեր հանցագործ ու խեղկատակ ղեկավարների հրամանները:
Օրինակ վերցրեք զինված ուժերից, անցեք ժողովրդի կողմը՝ փրկելով ոստիկանության ծառայողի ձեր պատիվն ու արժանապատվությունը: Դրանով դուք կկանխեք արյունահեղությունը, որին ձգտում է գլխավոր պետական դավաճանը: Նա դեռ չի հագեցել հինգ հազարից ավելի մեր զավակների արյունից: