Լրահոս
Օրվա լրահոսը

Իրավիճակը պետք է լուծվի առանց բռնության. ԵԱՀԿ նախագահը Հայաստանի մասին

Փետրվար 25,2021 21:30

ԵԱՀԿ գործող նախագահ Ան Լինդեն մտահոգություն է հայտնել Հայաստանի զարգացումների վերաբերյալ: Այդ կապակցությամբ նա գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում:

«Մտահոգված եմ Հայաստանի վերջին զարգացումներով: Կոչ եմ անում բոլոր կողմերին գործել խաղաղ ճանապարհով՝ հավատարիմ ժողովրդավարական արժեքների և օրենքի գերակայության մասին ԵԱՀԿ հանձնառություններին: Իրավիճակը պետք է լուծվի առանց բռնության»,- ասվում է հայտարարության մեջ:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728