Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրամիությունը Հայաստանի ԶՈՒ-ին չեզոքություն պահպանելու կոչ է անում

Փետրվար 25,2021 21:05

Եվրամիությունն ուշադիր հետևում է Հայաստանի զարգացումներին և կոչ է անում բոլոր դերակատարներին հանդարտություն պահպանել և խուսափել ցանկացած հռետորաբանությունից, որը կարող է հանգեցնել հետագա սրացման: Այս մասին ասվում է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Ստանոյի հայտարարության մեջ:

«Քաղաքական տարաձայնությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով՝ խստորեն հետևելով խորհրդարանական ժողովրդավարության գործընթացներին և սկզբունքներին: Ըստ Հայաստանի Սահմանադրության՝ զինված ուժերը «պետք է չեզոքություն պահպանեն քաղաքական հարցերում և պետք է մնան քաղաքացիական վերահսկողության տակ»: Ժողովրդավարական և սահմանադրական կարգի պահպանումը միակ ճանապարհն է, որով Հայաստանը կարող է արդյունավետ պայքարել իրեն սպառնացող մարտահրավերների դեմ»,- ասվում է հայտարարության մեջ:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728