Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկել են Հայաստանում ստեղծված իրավիճակը: Հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցած հեռախոսազրույցի մասին տեղեկացրել է Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Քննարկվել է Հայաստանում ստեղծված իրավիճակը,- ասել է Պեսկովը:- Պուտինը կողմ է արտահայտվել Հայաստանում հանդարտության և կարգուկանոնի պահպանմանը, օրենքի շրջանակում իրավիճակի կարգավորմանը: Ռուսական պետության ղեկավարը նաև կողմերին զսպվածության կոչ է արել»:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ