Հանրապետության հրապարակի հանրահավաքին հաջորդած երթի ավարտին այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ հայտարարությամբ․ «Հանրապետության հրապարակում արձանագրեցինք ժողովրդի դիրքորոշումը, համենայն դեպս, տասնյակ հազարավոր երթի մասնակիցների դիրքորոշումը։ Եւ մեր առաջարկը շարունակում է մնալ նույնը։ Հանրապետության նախագահը, կարծում եմ, պետք է ստորագրի ԳՇ պետին ազատելու իմ հրամանագիրը, կամ Օնիկ Գասպարյանն ինքը պետք է հեռանալու դիմում գրի։
Այս պահից սկսած՝ ակցիաները դադարեցնում ենք, ընդդիմադիր գործընկերներին նույնպես առաջարկում ենք դադարեցնել։ Քաղաքական ուժերի ներկայացուցիչներին հրավիրում եմ քննարկումների՝ հետագա անելիքների վերաբերյալ, եւ այդ անելիքների վերաբերյալ որոշումները պետք է կայացվեն ժողովրդի կարծիքը հաշվի առնելով։ Կառավարությունում մի քանի նիստեր կանենք, կկայացվեն անհրաժեշտ որոշումներ։ Մեր առաջիկա շրջանի կարգախոսն է՝ ոչ թավիշին, ավելի ճիշտ՝ վերջ թավիշին։ Բոլորը ստացան հնարավորություն, ով չօգտագործեց, ուրեմն՝ պետք է ժողովրդի կամքը կատարվի»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ