Ընդդիմադիր ուժերի հանրահավաքի ժամանակ, երբ ոստիկաններն ուզում էին Բաղրամյան պողոտայից հեռացնել Վարդգես Գասպարիին, նա պառկեց գետնին: Ոստիկանները, նրան ոտքերից ու ձեռքերից բռնած, բարձրացրին գետնից ու հեռացրին:
Այդ ընթացքում նույն տարածքում՝ փոքր-ինչ հեռավորության վրա լրագրողներին հարցազրույց էր տալիս «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը: Երբ նա միջադեպը նկատեց, հարցազրույցն ընդհատեց ու ասաց. «Լավ էլի, այ մարդ, չի կարելի էդ մարդուն…»: Լրագրողները և Արթուր Վանեցյանի մտերիմները, կողքին կանգնած մարդիկ ասացին, թե պառկելը Վարդգես Գասպարիի սովորությունն է: Արթուր Վանեցյանն արձագանքեց. «Մի հատ գնացեք, էդ մարդուն չկպնեն հանկարծ»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ