«Հայաստանում իշխանության ստատուս քվոն Թուրքիայի համար շատ ձեռնտու է: Ես չեմ զարմանա, որ Ադրբեջանն էլ հայտարարություն տարածի, ինչ-որ ձեւով դատապարտեն, թե ի՞նչ է`հեղաշրջման փորձ է»,- խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը`անդրադառնալով Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուի`Հայաստանում հեղաշրջման փորձը դատապարտող հայտարարությանը:
Թե ինչո՞ւ է Թուրքիայի ձեռնտու, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում մնա իշխանության, Միքայել Մելքումյանը պատասխանում է. «Ուզում են, որ իրենց շահերը սպասարկի: Իրենց ձեռնտու է այս վիճակը, այս վեկտորը, որ գնում է, պարզ չէ՞»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ