Երևանի Գարեգին Նժդեհի փողոցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից անցկացվող երթի ընթացքում, երբ Փաշինյանն ու կառավարության անդամները, նրա կին Աննա Հակոբյանը ձեռքով ողջունում էին շենքերից դուրս նայող քաղաքացիներին, հանկարծ նրանցից մեկը գոչեց. «Արի ստեղ հլը, արա′»:
Այս արտահայտությունից հետո Նիկոլ Փաշինյանը ձեռքը վեր պարզեց ու ասաց. «Հանգիստ, հանգիստ, քո հետևից կգան»:
Այս արտահայտությունից հետո նրա կողքով քայլող ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, Աննա Հակոբյանը և Նիկոլ Փաշինյանի դուստրը սկսեցին ծիծաղել:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ