Լրահոս
Օրվա լրահոսը

«Եղբայրասպան պատերազմը կկործանի պետությունը». Միքայել Մելքումյանը` Նիկոլ Փաշինյանին

Փետրվար 25,2021 19:35

«Սա նշանակում է, որ իշխանությունը հոգեվարքի մեջ է: Ինչպես պետական կառավարման համակարգում պարալիզացված է իրավիճակն, այնպես էլ այստեղ, հնարավոր է, ինչ-որ մի հետեւանք կա»,- խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Հիշեցնենք, 17.30-ին խորհրդարանում պետք է կայանար ԱԺ խորհրդի, իսկ 18.00-ին ԱԺ արտահերթ նիստ`ռազմական դրությունը վերացնելու եւ ստեղծված ներքաղաքական իրավիճակը քննարկելու օրակարգով: Ընդդիմադիրները փաստաթղթերը պատշաճ ներկայացրել են ԱԺ քարտուղարություն, դրանք մուտքագրվել են, սակայն, հետադարձ արձագանք  այդպես էլ չկա:

«Մենք համբերատար կսպասենք`տեսնենք ի՞նչ արձագանք կլինի, որպեսզի հասկանանք, թե սա ինչ է նշանակում»,- ասաց Միքայել Մելքումյանը:

Այս ընթացքում ԱԺ դարպասների մոտ «Հայրենիքի փրկության շարժման» ցույցն է: Միքայել Մելքումյանը կարծում է, որ այսօր վճռական օր է եւ դեպքերը պետք է հանգուցալուծվեն. «Եթե երկիրը եվս մի քանի օր մնա այս պիկի, ճգնաժամի վիճակում, դա նշանակում է, որ մենք պետականություն ենք կորցնում»: Թե ի՞նչ գործողություններ է նախատեսում շարժումը, Միքայել Մելքումյանն ասաց`«գործողությունները չեն ասում, անում են»:

Հանրապետության հրապարակում, իր ելույթի ժամանակ Նիկոլ Փաշինյանը կրկին խոսեց արտահերթ ընտրությունների մասին եւ ընդդիմությանը կրկին կոչ արեց`գնալ երկխոսության: Լրագրողների հարցերին`հնարավո՞ր է ընդդիմությանը ընդառաջ գնա Նիկոլ Փաշինյանին, Միքայել Մելքումյանը պատասխանեց. «Այդ հարցադրումը եղել է նաեւ դեկտեմբերի վերջին: Որեւէ բան չի փոխվել: Ավելի է խորացել այն ամենը, ինչը որ ընդդիմությունն ասում էր: Կառավարության եւ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը ավելի գերարդիական է դառնում: Չի կարող ճգնաժամ առաջացրած անձը, բարձրագույն պաշտոնյան, անցումային փուլում մնա վարչապետ: Դրա համար, ասում ենք`թող աշխատի սահմանադրության դրույթը. հրաժարական տուր, երկու յոթնօրյակում` կառաջադրեն, չեն առաջադրի… թող աշխատի Սահմանադրությունը, ոչ թե ինչ-որ պայման դնենք, որ հրաժարական կտանք մեկ պահանջով»: Միքայել Մելքումյանը վերահաստատեց` «Հայրենիքի փրկության շարժման» անդամները Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելու մեկ օրակարգ ունեն`քննարկել նրա հրաժարականի պայմանները եւ «հումանիտար միջանցք» տրամադրելու հարցը:

Ինչ վերաբերվում է ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությանը, որը Նիկոլ Փաշինյանի կողմից որակվեց «հեղաշրջման փորձ», Միքայել Մելքումյանն ասում է, որ հեղաշրջման ոչ մի փորձ էլ չկա. «ԳՇ-ն եւ ՀՀ ԶՈՒ-ը այս ողջ ընթացքում`պատերազմից չորս ամիս է անցել, ցուցաբերել են պետական մտածողություն եւ փառք ու պատիվ նրանց, չեն խառնվել, չեն միջամտել, հիմա էլ չեն խառնվում, բայց, քանի որ դանակը հասել է ոսկորին, այսինքն, իրենք հենց առաջին կետից պատկերացնում են, թե ո՞նց կարող ենք հայրենիք կորցնել`բանակը ջախջախված է, սահմանները չենք կարողանում պահել եւ վերջին կաթիլն, ըստ երեւույթին, եղավ երեկվա «Իսկանդերի» մասին հայտարարությունը:

Տեղեկություններ կան, որ իշխանությունը մտադիր է պարետային ժամ սահմանել եւ սահմանափակել ընդդիմության գործողությունները: Այս առիթով էլ, Միքայել Մելքումյանը հղում է անում ԲՀԿ-ի հայտարարությանը, որ իրավիճակը պետք է հանգուցալուծել քաղաքական ճանապարհով. «Չպետք է հայ ժողովրդի տարբեր ներկայացուցիչներին հանել իրար դեմ, տանել եղբայրասպան բախումների: Դա լրիվ կկործանի այս երկիրը: Դրա համար, պետք է, որ բարձրագույն պաշտոնյան հասկանա` եղբայր, առաջացել է ճգնաժամ, ի՞նչն է խանգարում, որ դու հրաժարական տաս, նետրալ ընտրություն լինի եւ երկիրը կայունանա: Մենք լուրջ արտաքին մարտահրավերներ ունենք, դրա համար ես երկու օր առաջ իմ հանձնաժողովի փակ նիստ եմ հրավիրել, ԱԳ նախարարն էլ եկավ, շատ բան բացել չեմ կարող, բայց եթե լսեինք`ի՞նչ ենք խոսել այնտեղ, միանշանակ կիմանայիք բոլոր իմ հարցադրումներին»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728