Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ-ի մոտ տեղադրվում են վրաններ ու վառարաններ

Փետրվար 25,2021 19:12

Այսօր  ԳՇ-ի հայտարարությունից հետո «Հայրենիքի փրկության շարժումը» հրատապ հավաք հրավիրեց, հետո երթով շարժվեցին դեպի ԱԺ:

Այդ ընթացքում վարչապետն իր աջակիցների հետ երթով շարժվեց դեպի Արշակունյաց պողոտա, «Հայրենիք» կ/թ-ի մոտ:

ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը արձագանքեց՝ ճիշտ կանի, որ միանգամից գնա իր հին բնակավայր, որովհետեւ Կոնդի ամառանոցներին սովորել է. «Ասում էր՝ կարոտել եմ հին բնակարանը: Գնա քո բնակարանը եւ սպասի կալանքի օրդերին»:

Ազատամարտիկ Արշակ Զաքարյանը ցուցադրեց մի բանալի՝ ասելով, որ Դադիվանքի իր տան բանալին է, պահում է, որովհետեւ հավատացած է, որ մի օր գնալու է իր տուն. «Կոչ եմ անում կանգնել բանակի կողքին, ինչպես միշտ բանակը կանգնել է մեր կողքին: Ես մինչ այս գլուխս կախ էի ման գալիս, սպասում էի նրան, ինչ եղավ այսօր առավոտյան»:

Ինչպես հայտի է, ԱԺ արտահերթ նիստը չի կայացել: ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը դիմեց իմքայլականներին՝ հորդորելով չվախենալ, նա ասաց, որ իրենց անվտանգությունը երաշխավորում են: Իսկ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը հորդորեց մարդկանց սադրանքների չգնալ՝ վստահեցնելով, որ իրենք ավելի խելացի են ու ավելի ուժեղ:

ԱԺ-ի մոտ վրաններ են տեղադրվում ու վառարաններ՝ ցուցարարների համար հարմարավետ պայմաններ ապահովելու համար:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728