Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր խորհրդարանական ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» խորհրդարանական խմբակցությունները ստորագրահավաք էին իրականացրել`արտահերթ նիստ հրավիրելու պահանջով:
Օրակարգում երկու հարց էր նախատեսվում`ռազմական դրությունը չեղարկելու հարցի քննարկում եւ Հայաստանում ստեղծված իրավիճակը քննարկելու մասին: Նախատեսված էր, որ 17. 30-ին պետք է կայանա ԱԺ խորհրդի նիստ, իսկ 18.00-ին`ԱԺ արտահերթ նիստ:
Քիչ առաջ, Aravot.am-ի հետ զրույցում ԱԺ խորհրդի անդամ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն ասաց, որ պատգամավորների ստորագրությունները պատշաճ կարգով մուտքագրվել են ԱԺ քարտուղարություն, սակայն, որեւէ արձագանք այդպես էլ չի ստացվել:
«Ես այս պահին խորհրդարանում եմ, այստեղ մարդ չկա, իշխող ուժի պատգամավորները չկան, ԱԺ դարպասներն էլ փակ են»,- ասաց մեր զրուցակիցը`հավելելով, որ ԱԺ խորհրդի նիստը, որը պետք է հաստատեր արտահերթ նիստի օրակարգը, այդպես էլ չի կայացել:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ