Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Լուսինե Բադալյան․ Բացառում եմ Մարտի 1-ի իրադարձությունների կրկնությունը

Փետրվար 25,2021 18:15

«Զինված ուժերը, ռազմական ուժերը, իրավապահ համակարգը քաղաքական հայտարարություններ անելու իրավունք չունեն, դա անընդունելի է»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը։

Հիշեցնենք Գլխավոր շտաբը այսօր հայտարարություն է տարածել, որով պահանջում է ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը, միաժամանակ նախազգուշացնում՝ ձեռնպահ մնալ ժողովրդի դեմ ուժ կիրառելուց։

«Յուրաքանչյուրն իր մասով պետք է կատարի իր ծառայությունը և երկիրը զերծ պահի ցանկացած տեսակի ցնցումներից։ Հետևաբար՝ այս ամենից ելնելով, բնականաբար, քաղաքական հայտարարությունը այդպիսի կառույցների կողմից համարում եմ անընդունելի»,- ասաց նա։

Լուսինե Բադալյանը կարծում է, որ նման հայտարարություններն ավելի շատ միտված են ռազմական հեղաշրջմանը․ «Այս պայմաններում հայտնված երկրի համար կարող է շատ-շատ վտանգավոր լինել։ Բոլորս էլ անընդհատ պնդում ենք, որ երկրում կայունությունն է ամենակարևորը այս պահին, բայց ռազմական հեղաշրջման փորձը այդ կայունությունը կարող է մի վայրկյանում ի չիք դարձնել։ Եվ հետևաբար՝ կարծում եմ, պետք չէր նման կերպ արձագանքել»։

Նրա խոսքով՝ իրավիճակը կառավարելի է, սակայն ամեն դեպքում որոշումը կայացնելու է ժողովուրդը․ «Սկզբունքային հարց է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, և ժողովուրդը պետք է որոշի։ Այսօրվա այս հավաքը ևս այդ շրջանակներում է, և ժողովուրդը պետք է հավաքվի և որոշի, քանի որ շատ արագ՝ մեկ օրում, ընտրություններ անել չես կարող, քանի որ շատ արագ այլ տարբերակով կամ հանրաքվեի տարբերակով չես կարող որոշել, թե ժողովուրդը ինչ է ուզում։ Մնում է միակ այս իրավիճակը, որտեղ որ ժողովուրդը կհավաքվի և ժողովուրդը կորոշի՝ արդյոք ի՞նչ է արվում վաղվանից սկսած։ Այսինքն՝ մենք հանձնո՞ւմ ենք իշխանությունը և անկարող ենք կառավարել այս պայմաններում երկիրը, ուրեմն՝ եթե ժողովուրդը որոշում է՝ մենք գնում ենք տուն, եթե ժողովուրդը ունենում է այլ ցանկություններ, արվում է այն, ինչ կորոշի ժողովրդի մեծամասնությունը»։

Լուսինե Բադալյանը բացառում է Մարտի 1-ի իրադարձությունների կրկնությունը, որևէ բռնություն իշխանության կողմից․ «Բնականաբար, մյուս կողմերից հնարավոր է՝ լինեն սադրանքներ, բայց միևնույն է՝ մենք հնարավորինս մեղմ մոտեցումներով պետք է փորձենք սա կառավարել։ Որովհետև եթե մեզ համար ցանկացած քաղաքացու կարծիքը կարևոր չլիներ, այդ դեպքում հնարավոր է, այսինքն՝ միայն մեր աջակիցների կարծիքը կարևոր լիներ։ Բայց քանի որ մեզ համար կարևոր է բոլորի որոշումը և բոլորի կարծիքը, հետևաբար՝ չեմ կարծում, որ մեր քաղաքական ուժը երբևիցե իրեն թույլ կտա ժողովրդի նկատմամբ որևիցե բռնություն»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728