«Եկեք պայմանավորվենք, որ իրենց ֆրակցիայից (նկատի ունի «Իմ քայլից») որեւէ մեկը չի կարող լինել վարչապետ, որովհետեւ նույն թուրքն է, եթե չի միանում ժողովրդին»,- այսօր Ազատության հրապարակում հայտարարեց ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ ԳՇ-ի հայտարարությունից հետո «Հայրենիքի փրկության շարժումը» հրատապ հավաք հրավիրեց:
Արփինե Հովհաննիսյանի խոսքով՝ այսօր, երբ բանակը ժողովրդի հետ է, ԱԱԾ-ի ու ոստիկանության, գլխավոր դատախազության հերթն է. «Կանգնեք պետության համար ու ազատագրեք մեր երկիրը թուրքից»:
«Առանց Նիկոլ Հայաստան» կարգախոսը վերածվեց «Առանց թուրքի Հայաստան» կարգախոսի:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ