Լրահոս
Օրվա լրահոսը

Լևոն Բաղդասարյան. Քաղաքական իշխանությունը պարտավոր է կամ անհապաղ հրաժարական տալ, կամ անհապաղ սահմանել օրենքի դիկտատուրա

Փետրվար 25,2021 18:03

Տեսել և լսել ենք, թե այլ երկրներում ինչպես են զինվորականները ռազմական հեղաշրջում իրականացնում, հետո տրվում է դրա իրավական, քաղաքական գնահատականը՝ լավ կամ վատ: Բայց զինվորականների, այն էլ գործող բարձրագույն ռազմական ղեկավարության քաղաքական հայտարարություն անելը, թե հրաժարական տուր, չլսված, չտեսնված բան էր, ընդ որում, Սահմանադրության ուժով այս կառույցն ունի պարտավորություն՝ պահպանելու քաղաքական չեզոքություն:

Կարծես ոչ թե ռազմական գերատեսչության հետ գործ ունենք, այլ նախարարության: Իրավամբ, պատերազմը տանուլ տալու գլխավոր պատճառներից մեկը նման անատամ, անսկզբունք, բան ու գործը թողած, քաղաքականության հետ աղերսվող գեներալիտետն է, որը, պետք է արձանագրել, ձևավորեց ինքը՝ վարչապետը:

Պետք է արձանագրել նաև, որ գործող քաղաքական իշխանության անգործության արդյունքում է ձևավորվել Հայաստանի ներկա իրավիճակը, ուստի գործող քաղաքական իշխանությունը պարտավոր է կամ անհապաղ հրաժարական տալ և տեղը զիջել այն ուժերին, ովքեր ունակ և ընդունակ են երկիրը հանել այս քաոսից, կամ անհապաղ սահմանել օրենքի դիկտատուրա, որպեսզի յուրաքանչյուրը լինի իր տեղում, իր դերում:

Անթույլատրելի են քաղաքացիական բախումները:

Լևոն Բաղդասարյան

փաստաբան, Լեվ Գրուպ փաստաբանական գրասենյակի գլխավոր տնօրեն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728