Ադրբեջանը շարունակում է բանակի ամրապնդումը և ժամանակակից զենքի գնումը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Մեր բանակը շարունակում է ամրապնդվել: Ստորագրվել են նոր պայմանագրեր, գնվում է ամենաժամանակակից սպառազինությունը, այն արդեն մատակարարվում է: Աշխարհի ունեցած ամենաժամանակակից սպառազինության պայմանագիրն արդեն ստորագրված է, և այն կմատակարարվի Ադրբեջանին»,- ասել է Ալիևը:
Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղում 2020թ. աշնանը տեղի ունեցած պատերազմն արդիականացրել է ապագայում բանակի մոդեռնիզացման հարցերը: «Բարեփոխումները կլինեն էլ առավել ճկուն, ուղղված լինեն առավել մրցունակ բանակի ստեղծմանը»,- ասել է նա:
Ալիևը նաև հայտարարել է, որ հայկական բանակը «ոչնչացված է, և իմաստ չկա մարտնչել», իսկ Հայաստանում «ռևանշի ձգտողները կրկին կարող են բախվել Ադրբեջանի ուժին»:
Կարդացեք նաև
«Մի քանի օր առաջ ես լսեցի, որ հիմա նրանց դաշնակիցները ցանկանում են վերակենդանացնել հայկական բանակը, արդիականացնել այն: Ինչի՞ համար: Ու՞մ դեմ: Պատերազմն ավարտված է: Եթե ինչ-որ մեկն ապրում է ռևանշիստական մտքերով, կտեսնի այս բռունցքը, այն տեղում է, և պետք չէ չափել մեր համբերությունը»,- սպառնացել է Ալիևը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ