Ինչպես տեղեկացրել ենք, այսօր գլխավոր շտաբի հայտարարությունից հետո Ազատության հրապարակում «Հայրենիքի փրկության շարժումը» հրատապ հավաք հրավիրեց:
Բանակի այդ քայլը որեւէ կուսակցություն չդատապարտեց, բացի «Իմ քայլից». ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը սա պնդելով՝ Ազատության հրապարակում հայտարարեց. «Քիչ առաջ եւս մեկ դատապարտող է հայտնվել: Իրենց Նիկոլին օգնության են հասել գիտե՞ք որտեղից, ասե՛ք»:
Հրապարակում հավաքվածները իրենց տարբերակներն էին ասում՝ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն է, Թուրքիան է: Գեղամ Մանուկյանը շարունակեց. «Դուք բոլորս քաղաքագետ եք: Այո՛, Թուրքիայի արտաքին գործերի նախարարը հանդես է գալիս Հայաստանում եւ ամբողջ աշխարհում իշխանության բռնի զավթման դեմ: Նիկոլ Փաշինյան, քո թիկունքը ամուր է, մենք սխալ էինք: Քո թիկունքին կանգնած է Թուրքիան: Ուզո՞ւմ եք այդպիսի մարդը նստի Հանրապետության հրապարակում»:
Մարդիկ վանկարկում են՝ «առանց Նիկոլ Հա-յաս-տա՛ն»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ