Լրահոս
Օրվա լրահոսը

Արայիկ Հարությունյանի հրամանագրով սահմանվել է Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմը

Փետրվար 25,2021 17:20

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 25-ին, օրենքի պահանջով, ստորագրել է հրամանագիր Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմը սահմանելու մասին:

Համաձայն հրամանագրի՝ ԱՀ Նախագահի կողմից ԱՀ ԿԸՀ-ում ներկայացուցիչներ են նշանակվել Արայիկ Լյովայի Լազարյանը, Տիրան Վահրամի Աթանեսյանը և Սիրան Հայկի Ավետիսյանը:

«Ազատ հայրենիք – Քաղաքացիական միացյալ դաշինք» կուսակցությունների դաշինքի կողմից ներկայացուցիչ է նշանակվել Անուշ Զարմիկի Շահրամանյանը, «Միասնական հայրենիք» կուսակցությունից՝ Իննա Արթուրի Աբգարյանը, «Արդարություն» կուսակցությունից՝ Միքայել Սիմոնի Սողոմոնյանը, «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունից՝ Համեստ Էդուարդի Սուլեյմանյանը, «Արցախի ժողովրդավարական կուսակցության» ԱԺ խմբակցությունից՝ Եղիշե Զավենի Առուշանյանը:

Ըստ օրենսդրական կարգավորման՝ կենտրոնական ընտրական հանձնաժողովի առաջին նիստը կայանում է հրամանագրի հրապարակմանը հաջորդող օրը, ժամը՝ 12:00-ին:

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728