Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արթուր Հովհաննիսյան․ «Իրավիճակը կառավարելի է, մենք այս երկրում թշնամիներ չունենք»

Փետրվար 25,2021 16:37

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները ևս Հանրապետության հրապարակում են։

Պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Գլխավոր շտաբի հայտարարությանը, ասաց․ «Գլխավոր շտաբի տարածած հայտարարությունը ռազմական հեղաշրջման փորձ է։ Եվ իշխանությունը Հայաստանում պատկանում է ժողովրդին։ Մենք այստեղ ենք հենց հիմա թույլ չտալու ռազմական հեղաշրջման փորձ կատարվի՝ զավթելու ժողովրդի իշխանությունը»։

Նա նշեց, որ ոստիկանությունը և ուժային կառույցները ենթարկվում են գործող իշխանությանը․ «Իրավիճակը կառավարելի է, մենք այս երկրում թշնամիներ չունենք։ Ամեն ինչ պետք է անենք, որ խուսափենք բոլոր բախումներից, հնարավոր սադրանքներից։ Մեր բոլորի այսօրվա անելիքը համերաշխության մթնոլորտ ձևավորելն է և Հայաստանի Հանրապետության թե՛ ներքին և թե՛ արտաքին անվտանգության ռիսկեր չառաջացնելն է»։

Իսկ ինչ վերաբերվում է կուսակցություններին, որոնք ևս հայտարարություններ են տարածել՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, Արթուր Հովհաննիսյանը համարում է, որ նրանք այդ պահանջը ունեցել են հեղափոխության հաջորդ օրվանից։

Կուսակցությունները նաև մտահոգություն էին հայտնել, որ կարող է քաղաքացիական պատերազմ տեղի ունենա և Մարտի 1-ի իրադարձությունները կրկնվեն․ «Չկա նման բան։ Մեր իշխանությունը ամեն ինչ անելու է, որպեսզի թույլ չտա որևէ բախում։ Էլ չեմ խոսում ձեր մատնանշած իրավիճակների մասին»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728