Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանությունը ժամանակավորապես հանձնել բանակի Գլխավոր Շտաբին. Հայաստանի Դեմոկրատական կուսակցություն

Փետրվար 25,2021 17:39

Գնահատելով երկրում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակը, որի անկառավարելի զարգացումը կարող է հարցականի տակ դնել պետության գոյությունը, գտնում ենք  հանգուցալուծման միակ ճանապարհը ՀՀ Վարչապետի և կառավարության հրաժարականն է:

Երկրում հանդարտությունն և կարգը պահպանելու նպատակով, իշխանությունը ժամանակավորապես հանձնել բանակի Գլխավոր Շտաբին, հաշվի առնելով նաև ռազմական դրության առկայությունը:

Իրադարձությունների հնարավոր սրացումը կարող է կանխել նաև ՀՀ Նախագահի ինստիտուտը,  որպես պետության գլուխ հանդիսացող ՀՀ Նախագահը, որը կարող է ձևավորել ժամանակավոր կառավարություն:

Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728