Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վրաստան-ՆԱՏՕ համագործակցության աճը բացասաբար կանդրադառնա ԼՂ իրավիճակի վրա. ՀԱՊԿ

Փետրվար 25,2021 16:30

Վրաստանի և ՆԱՏՕ-ի ռազմական համագործակցության աճը կարող է բացասաբար անդրադառնալ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վրա: Այս մասին լրագրողներին ասել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը:

Նա հիշեցրել է, որ շնորհիվ Ռուսաստանի միջնորդության՝ հաջողվել է դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի տարածքում, և սկսվել է ճգնաժամի կարգավորման գործընթաց: «Տարածաշրջանում իրավիճակի զարգացման վրա բացասաբար ազդող գործոն մնում է Վրաստանի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական համագործակցության զարգացումը»,- ասել է Սիդորովը:

Նա նշել է, որ 2020թ. Բրյուսելում Վրաստանի և ՆԱՏՕ-ի ղեկավարության միջև տեղի ունեցած հանդիպման արդյունքում լրացվեց ՆԱՏՕ-Վրաստան միջոցառումների փաթեթը, այդ թվում ձեռք բերվեց պայմանավորվածություն 2021թ. ավելացնել համատեղ միջոցառումների թիվը:

«Դիտարկվում է նաև ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը տարածաշրջանում ավելացնելու, այդ թվում հանրապետության տարածքի և Սև ծովի ավազանի օդային տարածությունում վերահսկողություն ապահովելու հարցը,- ասել է Սիդորովը:- Նշված ռազմական գործունեությունը կնպաստի Կովկասում լարվածության ավելացմանը և տարածաշրջանում անվտանգության մակարդակի նվազման»:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728