Հայաստանի նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը կոչ է անում համակարգի աշխատակիցներին չտրվել անօրինական հրամանների և ուժ չկիրառել քաղաքացիների նկատմամբ։ Irakanum.am-ի միջոցով Օսիպյանը սթափության կոչ է անում օրվա իշխանություններին՝ վերջ տալ արկածախնդիր մոտեցումներին և երկիրը չտանել արյունահեղության ճանապարհով։
Հարգելի գործընկերներ, մենք մշտապես եղել ենք ժողովրդի կողքին, տարիներ շարունակ պատվով կատարել մեր առաքելությունը։
Այդպես եղել է նաեւ 2018 թվականի հայտնի իրադարձությունների ժամանակ, երբ առանց բռնության և ուժի գործադրման տեղի ունեցավ իշխանափոխություն։
Տևական ժամանակ է ցավ եմ ապրում և հետևում երկրում տեղի ունեցող քաղաքական զարգացումներ։
Կարդացեք նաև
Ոստիկանության հարգելի գործընկերներ, վստահորեն գիտեմ, որ կան ղեկավարներ, որոնք անօրինական հրամաններ են տալիս Ձեզ։
Մեկ անգամ ևս կոչ եմ անում չտրվել անօրինական հրամաններին, գիտակցել ծառայողի և սպայի պատիվն ու արժանապատվությունը։ Գալու է այն օրը, երբ անօրինական հրամաններ արձակողները պատասխան են տալու։
Պատիվ եմ ունեցել Ձեզանից մեկը լինել։ Հիշեցնենք, որ ԳՇ-ն հանդես էր եկել հայտարարությամբ, պահանջելով Նիկոլ Փաշինյանի եւ նրա կառավարության հրաժարականը, որին հաջորդել էր Փաշինյանի հայտարարությունը։
Վերջինս ԳՇ-ի հայտարարությունը որակել էր որպես ռազմական հեղաշրջման փորձ եւ կոչ էր արել իր համակիրներին հավաքվել Հանրապետության հրապարակում։