Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսով իր հայ գործընկերոջ՝ Արա Այվազյանի հետ քննարկել է Հայաստանում ստեղծված իրավիճակը՝ հայտարարելով, որ Մոսկվան ակնկալում է երկրում իրավիճակի կարգավորում խաղաղ ճանապարհով: Այս մասին ասվում է Ռուսաստանի ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ:
Հեռախոսազրույցը տեղի է ունեցել փետրվարի 25-ին: Նշվում է, որ Այվազյանը Լավրովին տեղեկացրել է երկրում իրավիճակի վերջին զարգացումների մասին:
«Ռուսական կողմն ընդգծել է, որ իրավիճակը դիտարկում ենք որպես Հայաստանի ներքին գործը, ակնկալում ենք դրա կարգավորում խաղաղ ճանապարհով»,- ասվում է Ռուսաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ