Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, թե Անկարան դատապարտում է Հայաստանում ռազմական հեղաշրջման փորձը:
«Թուրքիան դեմ է աշխարհի ցանկացած երկրում իշխանության բռնազավթման փորձերին: Դա վերաբերում է նաև Հայաստանի իրադարձություններին»,- Բուդապեշտում Հունգարիայի արտգործնախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Չավուշօղլուն:
Նրա խոսքով՝ Թուրքիան «կապեր չի ունեցել Հայաստանի իշխանությունների հետ», բայց Անկարան «սկզբունքային դիրքորոշում ունի հեղաշրջումների հարցում»:
Բացի այդ, ըստ Չավուշօղուի՝ «տարածաշրջանում կա հնարավորությունների պատուհան, որը բոլորը պետք է օգտագործեն»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ