Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեն Սիմոնյան. «Իշխանությունը ունի Հայաստանի Հանրապետության ժողովրդի մեծ մասի աջակցությունը»

Փետրվար 25,2021 15:41

Երբ այսօր ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի մի շարք գեներալներ հայտարարությամբ հանդես եկան Նիկոլ Փաշինյանի եւ կառավարության հրաժարականի պահանջով, Փաշինյանը ՖԲ ուղիղ եթերում իր համախոհներին կոչ արեց անմիջապես հավաքվել «Հանրապետության» հրապարակում, որտեղից էլ երթ կազմակերպվեց մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով:

Երթին մասնակցում էր նաեւ ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը: Aravot.am-ը կարճ զրույց ունեցավ նրա հետ:

-Պարոն Սիմոնյան, ի՞նչ ցույց տվեց այս երթը:

-Այս երթը ցույց է տալիս, որ Հայաստանի Հանրապետությունը ունի ընտրված իշխանություն եւ իշխանությունը ունի Հայաստանի Հանրապետության ժողովրդի մեծ մասի աջակցությունը:

-Իսկ իշխանությունը Հայաստանի ժողովրդի վրա կրակելու լեգիտիմ իրավունք ունի՞:

-Այդ բառակապակցությունն իր մեջ պատասխան է պարունակում:

-Եվ ո՞րն է այդ պատասխանը:

-Որ եթե ձեզ ինչ-որ մեկը ուզենա սպանել, անձամբ ձեզ կամ մեր ընթերցողին, իշխանությունը պարտավոր է պաշտպանել այդ մարդուն բոլոր հնարավոր միջոցներով: Դա իշխանության ոչ թե իրավունքն է, այլ պարտականությունն է:

-Այդ թվում նաեւ կրակելո՞վ:

-Այդ թվում նաեւ կրակելով:

-Բայց 2018 թվականին իշխանությունը չկրակեց:

-2008-ին կրակեցին:

-Մենք հիմա խոսում ենք 2018 թվականի մասին:

-2018 թվականին ո՞նց պիտի կրակեին: Ժողովուրդը ժողովրդի վրա կրակե՞ր: Ես ուզում եմ հասկանալ զուգահեռները, որ դուք տանում եք: Հայաստանի Հանրապետության ժողովուրդը պաշտպանության իրավունք ունի եւ իշխանությունը պարտավոր է Հայաստանի Հանրապետության ժողովրդին պաշտպանել: Եթե ինչ-որ մեկի մտքով կանցնի, որ ինքը կարող է ՀՀ քաղաքացիների անվտանգությանը սպառնալ, այո, Հայաստանի Հանրապետության իշխանությունը, բանակը, ոստիկանությունը պետք է միջոցներ ձեռնարկեն:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728