ՀՀ ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության անդամ Արթուր Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը
ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը սատարում է ՀՀ վարչապետին. հայտարարություն
«Այս հակասահմանադրական քայլը միտված է զավթելու ժողովրդի իշխանությունը և ցնցումների ենթարկելու պետությունն այս փխրուն հետպատերազմյան վիճակում, ինչը հղի է նաև արտաքին անվտանգային սպառնալիքներով։
Ցավալի է, որ երկրի անվտանգության համար պատասխանատու անձինք միտումնավոր դրսևորում են անպատասխանատու վարքագիծ։
Կարդացեք նաև
«Իմ քայլը» խմբակցությունը միասնական է և վճռական՝ պահպանելու պետության կայունությունն ու ժողովրդի իշխանությունը և սատարում է վարչապետին։
Կոչ ենք անում մեր քաղաքացիներին մեզ հետ միասին գնալ Հանրապետության հրապարակ՝ խաղաղ, ոչ բռնի կերպով իրացնելու մեր սահմանադրական իրավունքը»։