«Ժողովուրդ, խնդրում եմ՝ ագրեսիվության ոչ մի դրսեւորում։ Մենք ՀՀ-ում թշնամի չունենք։ Բոլորը մեր եղբայրներն են»,-Հանրապետության հրապարակում բարձրախոսով քիչ առաջ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա իջել էր ժողովրդի մոտ՝ հանդարտության կոչ անելու եւ շրջում է որդու՝ Աշոտ Փաշինյանի հետ։ Փաշինյանը հայտարարեց, որ այսօր ժամը 16:00-ին մանրամասներ կհայտնի ժողովրդին։
Մեծ թվով ոստիկանների ուղեկցությամբ Նիկոլ Փաշինյանը քայլեց Ամիրյան փողոցով, ասաց․ «Ժողովուրդ ջան, հուսամ՝ լրատվական տեռորին արդեն սովորել եք․․․լուրեր են տարածում, թե ինքնաթիռ ենք պատրաստել, ուզում ենք փախնել։ Մենք այստեղ ենք եւ մեր հայրենիքից որեւէ պարագայում․․․իմ ընտանիքն այստեղ է։ Որպեսզի ապացույց լինի, իրենց էլ կհրավիրենք հեսա։ Լուրեր են տարածում, թե հավաքը բախման համար է։ Չի կարող ՀՀ-ի ներսում բախում լինել»։
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբը հայտարարությամբ հանդես եկավ եւ պահանջեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, նա էլ «ֆեյսբուքյան» գրառմամբ նշեց, թե դա համարում է ռազմական հեղաշրջման փորձ եւ իր կողմնակիցներին հրավիրում է Հանրապետության հրապարակ։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Կարդացեք նաև
Հ. Գ. Քիչ անց երթին միացան Աննա Հակոբյանը եւ Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Մարիամը: