Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժառանգությունը» կոչ է անում քաղաքական-պետական խորհրդակցությունների միջոցով հաղթահարել վարչապետական ճգնաժամը

Փետրվար 25,2021 15:08

Նոյեմբերի 9-ից հետո, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը միանձնյա ստորագրեց եռակողմ հայտարարությունը՝ ի խախտումն ՀՀ գործող իրավակարգի՝ սպասված հրադադարի անհիմն ուշացումով և ՀՀ-ի ու Արցախի համար վտանգաբեր պայմաններով, արդեն պարզ էր, որ պետության ներքին ու արտաքին քաղաքականությունը տապալած վարչապետը պետք է հեռանա իր կառավարությամբ հանդերձ:
Ցավոք, «Ժառանգության» առաջարկները օրենսդրական ճանապարհով լուծելու խորքային ճգնաժամը և ՀՀ-ում սահմանադրական կարգի վտանգումը հաղթահարելու չգործեցին, պետական և ազգային ողջամտության ձայնին ակնաջալուր չեղան պատկան մարմինները. ՀՀ ԱԺ-ն արտահերթ նիստ չգումարեց ռազմական դրությունը վերացնելու և Փաշինյանին անվստահություն հայտնելու՝ ընտրելով նոր վարչապետ և կառավարություն:

«Ժառանգությունն» այսօր արձանագրում է, որ վարչապետի արդեն անկառավարելի դարձած քայլերի և գործողությունների պատճառով Հայոց պետականությունը ցնցակաթվածի մեջ է, իր կողմնակիցներին ընդդիմադիրների դեմ դուրս բերելու, թիմակիցների միջոցով բարձրաձայնած «կրակելու» սպառնալիքների պարագայում անհրաժեշտ է անհապաղ չեզոքացնել օրհասական վտանգը իրավաքաղաքական ճանապարհով: Քաղաքացիական պատերազմի բռնկման և խաղաղ ցուցարարների դեմ բիրտ ուժ կիրառելու բոլոր հետևանքների միակ պատասխանատուն Նիկոլ Փաշինյան կլինի, նրա հրաժարականը և քաղաքական խորհրդակցություններն այլընտրանք չունեն:

«Ժառանգությունը» կոչ է անում ՀՀ նախագահին, ՀՀ ԱԺ-ին, խորհրդարանական և արտախորհրդարանական կուսակցություններին, ռազմաքաղաքական ղեկավարությանը, հանրային ուժերին շտապ համախմբվելու, խորհրդակցությունների միջոցով հաղթահարելու վարչապետական ճգնաժամը:

Հայաստանի և Արցախի պետական ու ազգային շահերն անսակարկելի են ու բացարձակ գերակա:

«Ժառանգություն» կուսակցության վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728