«Վտանգը միշտ էլ կա, լարված է, բայց բոլորս պետք է պայմանավորվենք, որ նման բան ՀՀ-ում տեղի չի ունենալու։ Կարեւորն այն է, որ բոլորս հանդարտ ենք, մենք ՀՀ-ի ներսում թշնամի չունենք, բայց հարցեր կան, որոնք անպայման պետք է քննարկենք»,-Հանրապետության հրապարակում այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա իջել էլ կառավարության դիմաց՝ հավաքված քաղաքացիներին տեսնելու։
Փաշինյանը նշեց․ «Զինված ուժերը ենթարկվում են ՀՀ ժողովրդին եւ բանակին։ Այլ տարբերակ չկա։ Կարծում եմ՝ հեղաշրջման վտանգը մեծ հաշվով կառավարելի է, դա հուզական արձագանք է, եւ մենք մեր եղբայրներին չպետք է խիստ վերաբերվենք։ Ուղղակի հրամանատարությունից ոմանց ներքաշել են, բայց անգամ նրանց, ում աշխատանքից ազատել եմ, իմ եւ մեր եղբայրներն են»:
Հիշեցնենք, որ այսօր ժամը 16 00-ին Նիկոլ Փաշինյանը խոսելու է Հանրապետության հրապարակում։ Այսօր ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբը հայտարարությամբ հանդես եկավ եւ պահանջեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, նա էլ «ֆեյսբուքյան» գրառմամբ նշեց, թե դա համարում է ռազմական հեղաշրջման փորձ եւ իր կողմնակիցներին հրավիրում է Հանրապետության հրապարակ։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ