«Ես հակառակը կասեմ։ Այս հավաքը զինված գործողություններից ու բախումներից զերծ մնալու համար է։ Որեւէ բախում, զինված քայլ բացառում եմ։ Շրջում եմ, որ նման քայլերը բացառեմ։ Բախումներ թույլ չենք տա»,-Հանրապետության հրապարակում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանը, որը վարչապետի կոչով եկել է Հանրապետության հրապարակ։
«Վարչապետը ելույթ կունենա եւ բոլոր հուզող հարցերին կպատասխանի։ Ժողովուրդը մի պահանջ ունի վարչապետին, որ իրեն մենակ չթողնի, հրաժարական չտա։ Չեմ բացառում, որ մարդիկ կարող են իրար չհասկանալ, բայց բախումներ եւ զինված գործողություններ տեղի չեն ունենա»,-հավելեց Հայկ Սարգսյանը։
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբը հայտարարությամբ հանդես եկավ եւ պահանջեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, նա էլ «ֆեյսբուքյան» գրառմամբ նշեց, թե դա համարում է ռազմական հեղաշրջման փորձ եւ իր կողմնակիցներին հրավիրում է Հանրապետության հրապարակ։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ