Լրահոս
Օրվա լրահոսը

Չի կարելի ժողովրդին տանել բախումների, իշխանություններին, զինվորականներին, ընդդիմությանը՝ բոլորին, խնդրում և հորդորում եմ պահպանել հանդարտություն և զգոնություն. Ֆելիքս Ցոլակյան

Փետրվար 25,2021 14:34

ԱԻՆ նախկին նախարար Ֆելիքս Ցոլակյանի ֆեյսբուքյան գրառումը

Հայաստանի Հանրապետությունում ներքաղաքական իրավիճակը գնալով սրվում է։

Ցանկացած չհաշվարկած ու անհեռատես քայլ կամ հայտարարություն կարող է անդառնալի հետևանքների պատճառ հանդիսանալ՝ թուլացնելով մեր պետության առանց այդ էլ ոչ ամուր  անվտանգությունը։

Որպես ազգային անվտանգության գեներալ-լեյտենանտ՝ քաղաքական իշխանություններին, զինվորականներին, քաղաքական ընդդիմությանը՝ բոլորին, խնդրում և հորդորում եմ պահպանել հանդարտություն և զգոնություն:

Որևէ դեպքում չի կարելի ժողովրդին տանել բախումների, քանզի այն լի է մի շարք տեսանելի ու անտեսանելի վտանգներով, ինչը  կարող է կործանարար լինել մեր երկրի ու ժողովրդի համար…

Խիղճ և խաղաղություն բոլորիս…

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728