Լրահոս
Օրվա լրահոսը

Գործադիրի դիմաց Փաշինյանի աջակիցը հիշում է թալանչիներին ու ասում, որ թույլ չի տա իր ընտրությունը գողանալ

Փետրվար 25,2021 13:46

Քաղաքացիների հավաքը կառավարության շենքի դիմաց սկսվեց միջադեպով։ Մի տղամարդ մոտեցավ կառավարության մուտքը հսկող ոստիկաններին, բղավեց, նախատեց, որ պաշտպանում են Նիկոլ Փաշինյանի անվտանգությունը։ Դա դուր չեկավ մեկ այլ քաղաքացու, որը բղավեց տղամարդու վրա։ Բախումից խուսափելու համար ոստիկաններից մեկը հրելով հեռացրեց նրան։

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբը հայտարարությամբ հանդես եկավ եւ պահանջեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, նա էլ «ֆեյսբուքյան» գրառմամբ նշեց, թե դա համարում է ռազմական հեղաշրջման փորձ եւ իր կողմնակիցներին հրավիրում է Հանրապետության հրապարակ։

Մի երիտասարդ գործադիրի մուտքի մոտ հայտարարեց․ «Ոչ մի անօրինական քայլ։ Սադրիչներ են լինելու։ Թույլ չենք տալու անօրինական ճանապարհով՝ սրի, թրի ուժով մեր ձեռքից գողանան մեր ընտրությունը։ Ես որպես քաղաքացի հայտարարում եմ՝ կյանքիս գնով, սրբորեն պաշտպանելու եմ ընտրությունս, որովհետեւ 27 տարի տեսել ենք իրենց, իրենց քաղաքականությունը»։

Փաշինյանի կողմնակիցը նշեց, որ թալանչիներին թույլ չեն տա գողանալ իրենց ընտրությունը․ «Վարչապետն ընտրվել է օրինական ընտրություններով»։

Փաշինյանի մեկ այլ կողմնակից էլ բարձրախոսով հայտարարեց, որ ըստ սահմանադրության՝ ՀՀ զինված ուժերը պարտավոր են պահպանել քաղաքական չեզոքություն, իսկ քաղաքացիները ռազմական հեղաշրջման փորձ թույլ չեն տա։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728