ՀԱՅՐԵՆԻՔԻ ՓՐԿՈՒԹՅԱՆ ՇԱՐԺՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Հայրենիքի Փրկության Շարժումը ողջունում է ՀՀ ԶՈՒ բարձրագույն հրամանատարական կազմի հայտարարությունը, դրանում արձանագրված բոլոր հաստատումները եւ իր զորակցությունն է հայտնում մեր երկրի միակ ու անշահախնդիր երաշխավոր մեր Զինված Ուժերին։
Այլեւս ավելորդ ենք համարում կրկնել այս իշխանությունների եւ վարչապետի պաշտոնը զբաղեցնողի ազգակործան գործողությունների եւ դրանց հետեւանքների մասին կրկին գնահատականներ տալը։
Փաշինյանը կառչելով փրփուրներից, այժմ փորձում է մեր ժողովրդին դրդել քաղաքացիական բախումների ու արյունահեղության։
Կարդացեք նաև
Կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին, չտրվել այս վարչախմբի սադրանքներին, պահպանել զսպվածություն, սառնասրտություն ու համախմբվել մեր երկրի անվտանգության, միասնականության միակ երաշխավոր ՀՀ Զինված Ուժերի եւ Հայոց Բանակի հրամանատարական բարձրագույն կազմի շուրջ։
Կոչ ենք անում մեր Ժողովրդին˒ Հայրենիքի փրկության համար մտահոգ բոլոր քաղաքացիներին˒ ժամը 15։00-ից հավաքվել Ազատության հրապարակում˒ մեր զորակցությունը հայտնելու մեր Զինված Ուժերին˒ մեր Հայոց Բանակին ու ավարտին հասցնել հայրենադավ կառավարության ու Փաշինյանի հեռացման գործը։
ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՀԱՅՐԵՆԻՔԻ ՓՐԿՈՒԹՅԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ