Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Խուժանավարի՝ երեխաներին ծեծելով լցրել են ավտոբուսները»․ ժամկետային զինծառայողների ծնողները ՊՆ-ի դիմաց են

Փետրվար 25,2021 12:38

«Թող գերիներին ու զոհվածներին բերեն, ոչ թե մնացած զինվորներին տանեն գլուխներն ուտեն։ Խուժանավարի՝ երեխաներին ծեծելով լցրել են ավտոբուսները ու սխալ լուրեր են տարածում։ Ես ներկա եմ եղել։ Քաղաքացիական շորերով երեխաներին տանում են Ղարաբաղ։ 44 օր կռիվ տեսած ծնողին ռազմականի ծառայողներն այնպես են խփում, որ ուշքը գնում է»,-ՀՀ պաշտպանության նախարարության դիմաց այսօր հուզված բղավեց զինծառայողի մայրը։

Տասնյակ ծնողներ են հավաքվել ՊՆ շենքի դիմաց՝ պահանջելով, որպեսզի իրենց որդիներին չտանեն Արցախ ծառայելու։ Կինը լրագրողների հետ զրույցում պատմեց, որ գիշերը ժամը երկուսին ռազմական ոստիկանության աշխատակիցները ժամկետային զինծառայողներին ուժով հրել են դեպի ավտոբուսներ․ «Չի կարելի կռիվ տեսած զինվորին ու ծնողին նման վերաբերմունք ցույց տալ։ Եթե նրանք մեզ չեն հարգում, թուրքը նայում ու ծիծաղում է։ Ռազմականի աշխատողն ինձ ասում է՝ քեզ ո՞վ էր ասում տղա բերեիր․․․նա ո՞վ է, որ ինձ նման բան ասի»։

Ծնողները հայտնեցին, որ իրենց զինծառայողներին նախապես չեն ասել, թե ուղարկելու են Արցախ ծառայության, փոխարենը գիշերով մտել են X զորամաս եւ բռնի ուժով ցանկացել տանել։

Ցույցի մասնակիցները նաեւ նշեցին, որ իրենց տղաներն արդեն իսկ մասնակցել են պատերազմին, ծառայությունից չեն խուսափում, սակայն ուզում են ծառայության մնացած ժամկետը ՀՀ-ում իրագործել։ «Մեր երեխաները դասալիք չեն, ինչպես նրանց անվանում են։ Թող ծառայեն, բայց ՀՀ-ում։ Սուտ լուրեր մի տարածեք, թե մեր տղաները փախած են։ Նման բաներ հրապարակում ցույց անողներն են տարածում։ Մենք չենք ուզում, որ մեր տղաները գնան Արցախ, որովհետեւ որեւէ մեկը մեզ չի երաշխավորել, որ ճանապարհին նրանց գերի չեն վերցնելու»,-հավելեցին ծնողները։

Նրանք դժգոհեցին ՊՆ պատասխանատուների եւ հրամանատարների վերաբերմունքից․ նրանցից մեկն ասել է՝ «եթե կպարզվի, որ ձեր տղաներին Արցախ են տարել, կասեմ՝ կներեք»։ Հավելենք, որ ծնողները մինչեւ այս պահը ՊՆ- դիմաց են, եւ որեւէ պատասխանատու նրանց չի մոտեցել։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728